Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Աշնանը մաշկը խնամելու 10 հիմնական սկզբունքներ. 1in.am

Աշնանը մաշկը խնամելու 10 հիմնական սկզբունքներ. 1in.am

Մաշկը հարկավոր է ամեն օր խնամել: Սակայն տարվա յուրաքանչյուր եղանակ իր պահանջներն ունի: Bigpicture.ru-ն ներկայացնում է, թե ինչպես է հարկավոր մաշկը խնամել աշնանը:

 

  1. Հարկավոր է ապահովել խոնավության անհրաժեշտ մակարդակը: Դա շատ հեշտ է: Այդ նպատակով անհրաժեշտ է պարբերաբար խոնավեցնող քսուք օգտագործել:
    հրատապությունը չի կորցնում աշնանը: Իհարկե՛. աշնանային արևն ավելի քիչ է վառում, սակայն, ամեն դեպքում, հարկավոր է պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

  2. Ամեն օր հարկավոր է վիտամիններ և հակաօքսիդանտներ օգտագործել: Սննդակարգը հարկավոր է այնպես կազմել, որ ներառված լինեն բոլոր վիտամինները: Հարկավոր է նաև մաշկին օգնել հարստացված քսուքներով և սնուցող դիմակներով:

  3. Օգտագործեք խոնավեցնող անձեռոցիկներ: Եթե խոնավեցնող սովորական միջոցները բավարար չեն, ապա միշտ ձեզ հետ խոնավեցնող անձեռոցիկներ ունեցեք:

  4. Պաշտպանեք արյունատար անոթները: Ջերմաստիճանի կտրուկ տատանումներից տուժում են անոթները, որոնք լայնանում են: Այդ պահին դեմքը վառվում է, թեփոտվում: Կօգնեն ամրացնել անոթները՝ աշնանային կոսմետիկ միջոցները:

  5. Ավելի շատ վիտամին D օգտագործեք: Մաշկի կարմրությունը, ցանը, ճաքերը խոսում են այն մասին, որ վիտամին D-ի պակաս կա:

  6. Պաշտպանվե՛ք մրսածությունից: Նույնիսկ դրանից ապաքինվելու ժամանակ այն երկար ժամանակ կհիշեցնի իր մասին: Այդ պատճառով հարկավոր է հնարավորինս պաշտպանվել մրսածության դեմ: Այդ նպատակով եղանակին համապատասխան հագնվե՛ք, աշխատե՛ք ամեն օր զբոսնել մաքուր օդում և լավ քնել:

  7. Ուշադրություն դարձրե՛ք ձկան յուղին և այլ օմեգա-3 թթուներին, որոնք շատ մարդկանց չափազանց տհաճ են: Փոխարենը դրանց շատ են սիրում մաշկն ու եղունգները:

  8. Խոնավեցրե՛ք ննջասենյակի օդը, քանի որ տունը տաքացնելու ժամանակ սենյակներում օդը չափազանց չորանում է: Այդ դեպքում կօգնի  հատուկ խոնավեցնող սարքը:

  9. Լվացվեք զգուշորեն: Աշնանը հարկավոր է օճառի ընտրությանը շատ զգույշ վերաբերվել: Դրանք չպետք է չորացնեն մաշկը: Փափուկ մաքրող միջոց է զեյթունի ձեթը: Այն կարելի է օգտագործել մի փոքր տաքացրած վիճակում, իսկ ձեթի մնացորդները կարելի է ջրով լվանալ:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. mplaisir.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ